Ծառայությունից խուսափած Փաշինյանի շրջապատի անձինք անհայրենիք դասալիքներ են (տեսանյութ)

Ս․թ․մայիսի 28-ին Հայաստանի Առաջին հանրապետության տոնական միջոցառումեր տեղի ունեցան Հայաստանում, Արցախում, սփյուռքի գաղթօջախներում, սակայն առաջին անգամ է, որ Հայաստանի իշխանությունները չէին հրավիրել Արցախի իշխանություններին մասնակցելու Հայաստանում այդ միջոցառումներին։

Օրեր առաջ իշխանության համախոհների կողմից կազմակերպած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի համախոհների շրջապատի մտերիմ անձանցից մեկը՝ Ջիվան Աբրահամյանը, հրապարակավ հայտարարեց, որ կարող է քարով ջարդել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը։ Նման արտահայտությունն իշխանությունների և իրավապահների կողմից չարժանացավ համարժեք գնահատականի։

Ինչո՞ւ է խորանում ՀՀ իշխանությունների կողմից քարոզչական դաշտում որդեգրած հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը։ Ինչո՞ւ է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից թիրախավորված Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը ազատամարտիկ, պահեստազորի սպա Գևորգ Գևորգյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում