Արևմուտքի և Թուրքիայի կողմից հայրենազրկված հայությունը 1918-ին հրաշքով հաղթեց (տեսանյութ)

Յուրաքանչյուր ազգ-ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն ձևը հայրենի հողում սեփական ազգային անկախ, ինքնիշխան պետականության գոյությունն է։

Հայոց պետականության կորստից հետո, հետագա դարերը  հայ ժողովրդի ու նրա քաղաքական մտքի համար բնորոշվեցին օտար նվաճողներից  Հայրենիքի  ազատագրման պայքարով։

1918թ. Մայիս 28-ին՝ Հայաստանի անկախության հռչակումից և Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, հայությունը հնարավորություն ունեցավ  պետականության առաջին  քարերը դնելուն զուգընթաց, Հայրենիքի մեծագույն մասը կորցրած մի փոքր հատվածի շուրջ նորահռչակ հանրապետության և աշխարհասփյուռ հայության համար վերամիավորել կորցրած հայրենիքի մասերը։

Արցախյան ազատամարտի հաղթական ավարտը հայության համար մեր հայրենիքի միավորման քայլերից ընդամենը մեկն է։

20-րդ դարում ցեղասպանություն տեսած և հայրենազրկված հայությունը 1918 թվականին կարողացավ ստեղծել պետություն, որի իրավաժառանգորդն է այսօր Հայաստանի Հանրապետությունը։

Քաղե՞լ ենք արդյոք դասեր պատմությունից, համարժե՞ք ենք գնահատում այն քաղաքական, տնտեսական և ռազմական լարումներն ու հակասությունները, որոնք կան մի կողմից ԱՄՆ-ի և իր դաշնակիցների, մյուս կողմից Ռուսաստանի և իր դաշնակիցների միջև։

Ի՞նչ նոր մարտահրավերների և սպառնալիքների առջև են կանգնած հայոց երկու պետությունները և հայ ժողովուրդը։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում