Սարդարապատում բացվել է Արամ Մանուկյանին նվիրված հուշակոթող

Սարդարապատի հուշահամալիրն այսօր համալրվեց նոր կոթողով․ զանգաշտարակի մոտ՝ արցախյան ազատամարտիկների գերեզմանոցի հարևանությամբ,  հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթողը:

Այն կառուցվել է ՀՅԴ Կանադայի կառույցի և Տորոնտոյում Հայաստանի պատվո հյուպատոս Վան Լապոյանի բարերարությամբ, հեղինակել են ճարտարապետ Հայկ Ասատրյանը և քանդակագործ Արտակ Համբարձումյանը: