«Վերելք»․ Բնության հանդեպ վատ վերաբերմունքը կարող է հանգեցնել հայրենազրկման. հյուրը՝ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

Մասնագիտությամբ ինժեներ Ստեփան Գրիգորյանն ուրույն դիտարկումներ ունի մեր իրականության ու դրա պատճառների վերաբերյալ։ Նա այն տեսակետն է արտահայտում, թե բնության, մարդկանց հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը կարող է դառնալ հայրենազրկման պատճառ,  քանի որ, ըստ նրա, բնությունն ունակ է հակադարձել մարդկային հանրության վարքին։ Այնպես որ, հայրենիքի այս վերջին հատվածը չկորցնելու համար հարկավոր է փոխել ժողովրդի վերաբերմունքը բնության և միմյանց հանդեպ։
«Վերելք» հաղորդաշարի հյուրը խոսում է նաև երրորդ հանրապետության ներքին դժվարությունների իրական պատճառների ու դրանց հաղթահարելու ուղիների մասին։