Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել Հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալների հենակետերը։

«Ermenihaber»-ի տեղեկացմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ օպերացիայի ժամանակ ոչնչացվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներին պատկանող թաքստոցներ, զինապահեստներ, ինչպես նաև զինամթերք։

Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ ՔԲԿ-ի դեմ ռազմական գործողություններն ընթանում են Թուրքիայի սահմաններում և դրանցից դուրս։ Հյուսիսային Իրաքում ՔԲԿ-ն ունի մի շարք հենակետեր։ Այնտեղ է գտնվում ՔԲԿ-ի գլխավոր ռազմաբազան։