Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսքոնթիին և Էնդրյու Շոֆերին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Նշենք, որ համանախագահները Երևանում են տարածաշրջանային այցի շրջանակում։ Նրանք կայցելեն նաև Ստեփանակերտ և Բաքու։