Մեր կրթության ոլորտի առանց այդ էլ կաթող տանիքը լրիվ քանդվի՞

Նախարարությունը նախատեսում է, որ փոփոխությունները մինչև 2020 թվականն արդեն ամբողջությամբ ավարտուն տեսքի բերած կլինեն: Ուսուցիչները կվերապատրաստվեն նոր գործիքակազմով, նոր ծրագրերով:

Սակայն պարոն Արշակյանը չի ասում, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի առաջարկվող փոփոխությունների նախագծի մեջ գրված է․ «Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նպատակահարմար չէ մինչև 2022 թվականը իրականացնել ուսուցիչների վերապատրաստումներ և ատեստավորումներ գործող ծրագրերի շրջանակներում, քանի որ նոր ծրագրերի հաստատումից հետո անհրաժեշտություն կառաջանա իրականացնելու նոր վերապատրաստումներ՝ նոր ծրագրերին համապատասխան, ինչը բացի բովանդակային խնդիրներից՝ կառաջացնի նաև տվյալ գործընթացի համար հատկացվող անարդյունավետ ֆինանսավորման խնդիր»: Սա նշանակում է, որ ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացը, լավագույն դեպքում, վերսկսկվելու է 2022 թվականից, որից հետևում է, որ դեռ առնվազն 3 տարի ուսուցիչները չեն կարողանալու ստանալ որևէ մեթոդական օգնություն, այսինքն մեր կրթության ոլորտի առանց այդ էլ կաթող տանիքը լրիվ քանդվի՞, բա սա նորմա՞լ է։

Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան էջից