Առկա քաղաքական մթնոլորտում անցումային արդարադատությունը կարող է վերածվել վհուկների որսի (տեսանյութ)

Անխոս, մեր դատական համակարգը բարեփոխելու, մաքրելու անհրաժեշտություն ունի։ Մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ մեր երկրում առկա քաղաքական մթնոլորտում խիստ կասկածելի է, որ անցումային արդարադատությունը կծառայի բարի նպատակների։

«Ովքե՞ր են լինելու այն անձինք, էքսպերտները, որոնք պետք է իրականացնեն նոր համակարգի ներդրումը։ Ես այդ հարցում մտահոգություն ունեմ, քանի որ չակերտավոր անկախ փորձագետների գերակշիռ մասը, որոնք կարող են մեզանում այդ վեթինգն իրականացնել, խիստ քաղաքական կողմնորոշում ունեն, ուստի ինչ երաշխիք կա, որ այդ արդարադատությունը չի նմանվի նովգորոդյան վեչեի այն իշխանի գործողություններին, որը ժողովրդի անունից վերդիկտներ էր կայացնում»,- ասաց նա։

Պատգամավորի կարծիքով՝ երկրում առկա քաղաքական խիստ բևեռացված պայմաններում արդարադատության ոլորտի հետ կապված ցանկացած բարեփոխման գործընթաց կարող է վերածվել քաղաքական գիլյոտինի, վհուկների որսի։

Մանրամասները՝ տեսանյութում