Բակո Սահակյանը Հրայր Թովմասյանի հետ քննարկել է դատական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացրել են, որ հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: