Պաշտպանն արձագանքել է «Բագրատաշենի» անցակետում ստեղծված իրավիճակին

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում քաղաքացիների ունեցած դժվարությունների հանգամանքները պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ: ՄԻՊ գրասենյակը տեղեկացրել է, որ Պաշտպանի հանձնարարությամբ՝ իրավասու մարմինների հետ իրականացվում են աշխատանքներ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Նշենք, որ մի քանի օր է` լարված իրավիճակ է ստեղծվել «Բագրատաշեն» մաքսատանը։ Թուրքիայից ապրանք ներկրած առևտրականները պնդում են, որ 5-րդ օրն է Սահմանապահ զորքերի աշխատակիցներն իրենց փակել են անցակետի անգարում և թույլ չեն տալիս դուրս գալ։

Լարվածությունը հասել է նրան, որ առևտրական կանանցից մեկը սպառնացել է հենց անգարում ինքնասպան լինել։