Անցկացվում են հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքներ

Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու և տարբեր ստորաբաժանումների ներդաշնակումն ու փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվում են հրետանու ճամբարային հավաքներ:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հավաքներին ընդգրկված են հրետանային դիվիզիոնները, առանձին մարտկոցները և կառավարման դասակները՝ տեխնիկայով և սպառազինությամբ։