Կարող է գալ ժամանակ, երբ Փաշինյանին Ադրբեջանում քաղաքական ապաստան տան․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

Ս․թ․ մայիսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերը մի շարք քաղաքացիների կողմից արգելափակվեցին, որի հետևանքով կասեցվեց դատարանների բնականոն գործունեությունը։

Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, որով փորձեց հիմնավորել դատարանների շրջափակման մասին նախորդ օրվա իր կոչի անհրաժեշտությունը, երկրում անցումային արդարադատության ներդրման անխուսափելիությունը, դատական համակարգի բարեփոխումները, 2016 թվականի ապրիլյան լայնածավալ ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման կարևորությունը և Արցախի իշխանությունների կողմից «դավադիր պատերազմ հրահրելու, մի քանի շրջաններ հանձնելու և Հայաստանի իշխանությունների վրա մեղքը բարդելու» իր գնահատականը։

Որքանո՞վ են իրավաչափ դատարանների շրջափակումը, դատական իշխանության վրա գործադիրի ղեկավարի կողմից ճնշումներ իրականացնելը, ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այդ գործընթացները երկրի վարկանիշի, ներքաղաքական զարգացումների, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը քաղաքագետ Նարեկ Սամսոնյանի հետ։