39 տարի առաջ ԱՄՆ-ը ձախողվեց և խայտառակվեց Իրանում

Երբեմն պետք է ուղղակի խոսել ընթերցողների հետ, հասարակության հետ, այն էլ՝ առանց տեղեկատվական կենտրոնների հայտարարություններին հղում անելու, առանց մեջբերումների: Մենք մի այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ յուրաքանչյուրից պահանջվում է գիտակցություն վարքի մեջ և աշխարհի, իր երկրի հանդեպ ներկայացված պահանջներում: Հայաստանի քաղաքացիներին առաջարկում եմ մտածել՝ ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ-ը և Իսրայելը որոշեն շարունակել հակաիրանական մահաբեր հարձակողականությունը… Ես հայտնում եմ իմ տեսակետը: Դա վատ հետևանքներ կունենա բոլորի համար, այդ թվում ամերիկացիների և իսրայելցիների, հատկապես՝ Իրանի հարևանությամբ ապրող երկրների: Ոչ ոք անմասն չի մնա: Կմիջամտեն այլ մեծ տերություններ՝ Ռուսաստանը և Չինաստանը: Կխախտվեն բոլոր բնականոն հարաբերությունները երկրների և մայրցամաքների միջև: ԱՄՆ-ը և Իսրայելը մեկ է՝ ոչնչի չեն հասնի: Բայց աշխարհը տասնամյակներով հետ կգնա: Կմոտենա համաշխարհային «դոլարային համակարգի» անկումը: Մերձավոր Արևելքը և այն ամենը, ինչ կապված է այդ տարածաշրջանի հետ, կընկղմվեն անվերջ անկումների և պատերազմների կրակի մեջ:

Դե իսկ Ամերիկայում կհիշեն իրանական Դեշթ-է Քևիր անապատի երկնքի տակ ընկած զոհերի մասին… 1980 թվականի ապրիլի 25-ին աշխարհն իմացավ Թեհրանում «իսլամական ահաբեկիչների» (այդպես ամերիկյան ԶԼՄ-ները գրում էին ուսանող-հեղափոխականների մասին) կողմից գերեվարված ամերիկյան դիվանագետներին փրկելու զինված գործողության ձախողման մասին: Գործողությունը կոդավորված էր «Արծվի ճանկ» անվամբ, և դրա ձախողումը խորհրդանշում էր համաշխարհային ամերիկյան կայսրության մայրամուտի սկիզբ, համենայնդեպս իսլամական աշխարհի աչքերում: Անփառունակ ավարտ: ԱՄՆ զոհված զինվորականների դիերը մնացին մարտի վայրում: Վախկոտները նույնիսկ իրենց ընկերների մարմինները չտարհանեցին: ԱՄՆ կորցրեց Էլիտար ուժերի 8 անդամ, 7 ուղղաթիռ՝ մինչև իրանական զինվորականների և կամավորների հետ ընդհարվելը:

Դա ֆիասկո էր: Ամերիկյան դիվերսիոն առաքելության ղեկավարները դեռ չնչին հույս ունեին, որ կատարվածը «աննկատ» կմնա և հետագայում (1980 թվականի ապրիլյան օրերի մասին է խոսքը) նրանց երկրորդ հնարավորություն կտրվի: Նրանք չգիտեին, որ օդաչուները չէին վերացրել և ինքնաթիռում էին թողել ամերիկյան զինված ուժերի կողմից նախաձեռնված պատժիչ արշավի բոլոր փուլերը մանրամասն նկարագրող գաղտնի փաստաթղթերը: Արդյունքում ԱՄՆ ստիպված էր ամբողջ աշխարհի առաջ խոստովանել իր դիվանագետ-պատանդներին ազատելու նպատակով Թեհրան ներխուժելու գործողության ձախողման և օդային տեխնիկայի ու մարդկային կորուստների  մասին:

Ամերիկացիները, ինչպես և բոլոր ստոր վախկոտները, «ռևանշ վերցրեցին» ավելի ուշ՝ 1988 թվականին: 1988 թվականի հուլիսի 3-ին Iran Air ավիաընկերության Airbus A300B2-203 օդանավը կատարեց թռիչք՝ Թեհրան-Բենդեր Աբբաս-Դուբայ ուղղությամբ: Բայց Բենդեր Աբբաս թռիչքից 7 րոպե անց Պարսից Ծոցի վրա խոցվեց ԱՄՆ ՌԾՈՒ «Vincennes» հրթիռային հածանավից արձակված  «օդ-մակերևույթ» հրթիռով: Զոհվել էին օդանավում գտնվող բոլոր 290 հոգին՝ անձնակազմի 16 անդամները և 274 ուղևորներ (այդ թվում 65 երեխա): Այո, ամերիկացի զինվորականները կարող են սպանել երեխաներին… Այնուհետև, ամերիկացիները խորվաթ ֆաշիստների կողմից ակտիվ մասնակցություն ունեցան 1995 թվականի օգոստոսի 4-5-ը սերբական Կրաինա Հանրապետության սերբերի ոչնչացմանն ու ցեղասպանությանը՝ մասնակցելով Խորվաթիայի «Օլույա» (փոթորիկ) պատժիչ գործողությանը, որի հետևանքով զոհվեց ավելի քան 2000 մարդ, իսկ 250 000 դարձան փախստականներ: Օգոստոսի 5, հետո ևս 4 օրվա ընթացքում զոհվեց մոտ 14 հազար քաղաքացիական սերբ: 12 հազարը անհետ կորած են: Միայն օգոստոսի 9-ից հետո նահանջող սերբերի ընդհանուր քանակից անհետ կորած են համարվում ևս 6 հազար մարդ:

Փախստականներին ռմբակոծեցին ԱՄՆ և ՆԱՏՕ ինքնաթիռները և խորվաթական ավիացիան, ճանապարհներին գնդակոծեցին հրետանին և տանկերը: Սերբերի անվերջ շարասյուները անընդմեջ գրոհի ենթարկվեցին խորվաթների կողմից: ԱՄՆ և ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկված այլ երկրների զինվորականների պաշտպանության ներքո խորվաթ երեխաները և կաթոլիկ հոգևորականները աղյուսներով ու ամրաններով քարկոծում էին կանանց, սպանում եղաններով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ քանակությամբ մարդիկ երբեք չէին զոհվել Եվրոպայում այդպիսի կարճ ժամանակահատվածում: «Փոթորիկ» գործողության անցկացման ժամանակներից առայսօր հստակեցված չէ զոհված սերբերի թիվը: Բայց սերբական աղբյուրները պնդում են, որ զոհված քաղաքացիական անձանցից առնվազն 10 հազարը կանայք և երեխաներ էին…

Ինչպես են ամերիկացիները սիրում սպանել երեխաներին և «օգնել» այլ ֆաշիստներին՝ սպանել երեխաների… «Iraq Body Count» ամերիկա-բրիտանական ոչ պետական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Իրաքի ամերիկյան շրջափակման սկզբից մինչև 2007 թվականի դեկտեմբերը երկրում զոհվել են մոտ 80 հազար խաղաղ բնակիչներ, ավելի քան 160 հազարը ստացել են վնասվածքներ և հաշմանդամություն։  Միայն Բաղդադում զոհվել է 40, 5 հազար մարդ։ Զոհվածների մեկ քառորդը կանայք և երեխաներ էին։ Այդ տվյալները ամբողջական չեն, քանի որ «Իրաք Բոդի Քաունթ»-ը հաշվարկում էր միայն այն մահերը, որոնց մասին հայտնում էին ԶԼՄ-ները։ ԱՄՆ սրիկայությունը նրանում է, որ և՛ Հարավսլավիան, և՛ Իրաքը ամերիկացիները ռմբակոծում էին չհարստացրած ուրան պարունակող հրթիռներով։ Ավելի քան 1820 տոննա ռադիոակտիվ միջուկային նյութեր են պայթեցվել Իրաքում։ Դա մարդու իրականացրած ամենասարսափելի էկոլոգիական աղետն է մարդկության ամբողջ պատմության մեջ։ Համեմատության համար նշենք, որ Հիրոսիմայի վրա արձակված ռումբը պարունակում էր 64 կգ ուրան։ Իրաքում ԱՄՆ կազմակերպած միջուկային հոլոքոստը մոտավորապես հավասարազոր է Հիրոսիմայի վրա արձակված ռումբի 14-ակի պայթյունի հետևանքին։ Ամերիկյան զինված ուժերի կողմից փոշեցրված ռադիոակտիվ նյութերը դեռ հարյուրավոր տարիներ սպանելու են Մերձավոր Արևելքի բնակչությանը։ Գիտնականների հաշվարկներով՝ Իրաքում փոշեցրված ռադիոակտիվ նյութերը բավարար են մարդկության մեկ երրորդը վերացնելու համար։ Իրաքում նորածինների մեջ բնածին արատների քանակը մինչպատերազմական ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 600 %-ով։ Արատները ռադիոակտիվ թունավորման ազդեցության հետևանք են։

Այնուամենայնիվ, վերադառնամ Դեշթ-է Քևիր անապատում ԱՄՆ-ի խայտառակությանը։ Ամենահետաքրքիրն այն է, որ աշխարհն ամերիկյան գործողության տապալման մասին իմացավ 1980 թվականի ապրիլի 25-ին։ Մինչդեռ տապալումը եղել է հենց ապրիլի 24-ին։

 

Սերգեյ Շաքարյանց