Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել «վեթինգից»

Երեկ Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից՝ այսպես կոչված «վեթինգից», անցումային արդարադատությունից, դատավորների ինքնասիրությունն ու արժանապատվությունն ստորացնող գործողություններից։

Փոխարենն առաջարկել եմ իմ և իմ գործընկեր պրոֆեսիոնալ իրավաբանների աջակցությունը՝ հայկական պետական շահին համապատասխանող «Դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգի» մշակման գործում։

Մեզ պետք չեն պետությունն ու պետականությունը քանդող օտար պատվերները՝ որքան էլ որ այդ պատվերը կատարելու համար կխոստանան գրանտային ապահովում։

Սպասում եմ Փաշինյանի պատասխանին։

Artur Ghazinyan-ի ֆեյսբուքյան էջից