Հայաստանում նախարարները կերթևեկեն էլեկտրամոբիլներով

Հայաստանը հավակնում է լինել առաջին երկիրը, որտեղ ծառայողական  մեքենաները կփոխարինվեն էլեկտրամոբիլներով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից, գործադիրը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն այս նպատակով տրամադրել է 700 000 եվրո։

«Կոնկրետ ծրագրով մենք նախատեսում ենք 12 ավտոմեքենա՝ կախված նախարարների քանակից,- ասում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:- Հնարավոր է լինի մեկ այլ ծրագիր, որի շնորհիվ էլեկտրամոբիլ կտրամադրվի նաև վարչապետին և նախագահին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով#armgovՀՀ բնապահպանության նախարարություն Ministry of Nature Protection of Armenia

Опубликовано ՀՀ կառավարություն Понедельник, 20 мая 2019 г.