Կայծակի հարվածից վնասված տրոլեյբուսը վերադարձել է երթուղի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ վերացվել են կայծակի հետևանքով առաջացած վթարի հետևանքները, և շարժակազմը վերադարձել է երթուղի։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 07.55-ին, Երևանի Ա. Խանփերյանցի անվան Ռազմական ավիացիոն համալսարանի դիմաց կայծակի հարվածից վնասվել է 15 համարի երթուղին սպասարկող տրոլեյբուսը: Շարժակազմի տանիքում տեղադրված սարքավորումներից մեկն սկսել է այրվել:

Տրոլեյբուսում գտնվող ուղևորներն անմիջապես տարհանվել են վարորդի և տեղում գտնվող՝ ռազմական ավիացիոն համալսարանի սաների միջամտությամբ: Վերջիններիս օգնությամբ կրակը մարվել է: