Մի արեք այդպիսի բան․ Նեյթ Շենկանը Նիկոլ Փաշինյանին

Freedom House միջազգային կազմակերպության հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենկանն թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչը:

Իր գրառման մեջ Շենկանը նշել է. «Հետհեղափոխական Հայաստանում միշտ էլ եղել է այն վտանգը, որ երկիրն արագորեն կամ կայուն կերպով փոխելու կարողության պակաս ունեցող Փաշինյանը կկառչի իրեն իշխանության բերած պոպուլիզմից: Հասել ենք դրան։ Մի արեք այդպիսի բան»։