Առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Բարեբախտաբար Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները, որոնք այդ պահին գտնվել են այդտեղ, ուղևորներին տարհանել են և հրդեհը մարել:

«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: -Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել:

Երեք օր առաջ էլ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժծառայության պետը փրկել էին «Զինուժ» ծրագրի օպերատորի կյանքը»:

Արծրուն Հովհաննիսյանիֆեյսբուքյան էջից