Արդեն 100 սերունդներ հպարտացել ու հպարտանում են իրենց հարազատ ԲՈՒՀ-ով

100 սերունդ, հարյուրհազարավոր մասնագետներ, ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, գիտության շավիղներում հաստատուն ուղի անցած ականավոր անուններ, որոնք փառավորել են հայ գիտական ու մասնագիտական միտքն աշխարհի տարբեր վայրերում:

ԵՊՀ պատերի ներսում են ձևավորվել, կազմավորվել ու կյանք մտել բազմաթիվ գիտական նորարարություններ, հետազոտություններ ու արժեքավոր աշխատություններ:

ԵՊՀ պատերի ներսում են կայացել բազմաթիվ մարդկային, ընկերական ու գործընկերային հարաբերություններ:

ԵՊՀ պատերի ներսում են վերարժևորվել ու կարծրացել ազգային ինքնության ու արժեքային համակարգի կարևոր հիմքերը:

ԵՊՀ պատերի ներսում են ձևավորվել ու պահպանվել մտավորականի անկոտրուն ու հաստատուն կերպարները:

ԵՊՀ պատերի ներսում են կողք կողքի, ներդաշնակ ու համերաշխ զարգացել հումանիտար ու բնագիտական գիտելիքները՝ դառնալով աշխարհասփյուռ հայության կրթական, գիտական, տեխնոլոգիական, տնտեսական, սոցիալական, հոգևոր և այլ ոլորտների սնուցման աղբյուր:

ԵՊՀ պատերի ներսում են հանրային և պետական գործունեության նկատմամբ ծիլեր տվել հազարավոր երիտասարդների հակումներն ու առաջին քայլերը:

Ի վերջո ԵՊՀ-ն է եղել և մնում համայն հայության մայր ԲՈՒՀ-ը:

Շնորհավոր հոբելյանդ, և խորին շնորհակալություն քեզ իմ հարազատ միջավայր:

Հարատևիր ու պաշտպանիր քո գիտական բարձունքները:

Ոչ ոք ու ոչինչ չի կարող կոտրել քեզ:

Artak Zakaryan-ի ֆեյսբուքյան էջից