«Ազատությունն» ու 1in.am-ը լծված են ազգը տրոհելու գործին․ Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից, ասաց, որ վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում թե Հայաստանում, թե Արցախում։

«Ստեղծվում է տպավորություն, որ ամեն ինչ արվում է Հայաստանում և Արցախում տրոհում առաջացնելու համար»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ նշելով, որ հասարակությանը հեղափոխությունից հետո բաժանեցին սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, այժմ էլ տարանջատում են քոչարյանականների ու հակաքոչարյանականների։ Այս ամենը, ըստ նրա, կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Նա նաև նշեց, որ այդ գործընթացների հետևում կան թե արտաքին և թե ներքին ուժեր։ Դրան լծված են նաև մի քանի լրատվամիջոցներ, որոնք ֆինանսավորվում են դրսից։

Մանրամասները՝ տեսանյութում