Այն, ինչ հիմա դիտում եք, կատարվել է ընդամենը երեկ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում (տեսանյութ)

«ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվիստիտ) համայնք» կոչվածի ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց «իրավունքների» պաշտպանները «Նիկոլի թվի» Հայաստանում հիմա իրենց առավել ազատ, անկաշկանդ են զգում ու դեռ մի բան էլ նորանոր իրավունքներ և իրենց նկատմամբ նույնիսկ հարգանք են պահանջում:

Պահանջում են նաև չքննադատել և հասարակական պարսավանքի չենթարկել իրենց, իրենց հովանավորյալներին ու նրանց մեղքը՝ այդ քննադատությունը համարելով ատելության խոսք: Ավելին. արդեն պարզորոշ են դարձնում, որ մտածում են օրենսդրորեն մամուլը լռեցնելու, լրագրողների և, ընդհանրապես, մարդկանց ազատ խոսքը սահմանափակելու մասին: Իսկ հասկանո՞ւմ են, որ կրակի հետ են խաղում…

Դատելով ամենից, այլասերվածները և նրանց հովանավորները, «իրավունքների» պաշտպանները ԼԳԲՏ-ներին առնչվող հարցերում հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքերից են ոգեշնչվել, որոնց առաջիկայում դեռ էլի կանդրադառնանք: Ականջներիդ օղ արեք՝ Հայաստանում չի լինելու այն, ինչին ձգտում եք, ձեր սիրելի Փաշինյանի խոսքերով՝ հանգիստ նստեք տեղներդ:

Եթե ոմանք ցանկանում են այլասերման և այլասերության, պղծության քարոզչությամբ զբաղվողների նկատմամբ հիմնավոր քննադատությունը և արդարացի հասարակական պարսավանքը համարել ատելության խոսք, թող, որքան ուզում են, համարեն, բայց հստակ գիտակցեն նաև, թե ինչ է սպասվում իրենց և իրենց հովանավոր բարձրաստիճան պետական պաշտոնյաներին, եթե փորձեն ատելության խոսքի անվան տակ լռեցնել, կրկնում ենք, իրենց հասցեին հիմնավոր քննադատությունը և արդարացի հասարակական պարսավանքը: Մենք, մեր ժողովուրդը, ի հեճուկս սեռական փոքրամասնությունների ու նրանց պաշտպանների, հովանավորների, ատել ու շարունակելու ենք ատել հակաաստվածայինը, հակաբնականը, հակամարդկայինը, այլասերությամբ արտահայտվող սոդոմական մեղքը ու դրա քարոզչությունը:

«Փինք Արմենիա- Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» (կրճատ՝ «Փինք Արմենիա») ՀԿ-ն մայրաքաղաքում, Հովսեփ Էմինի փողոցի թիվ 119/2 հասցեում գտնվող «Մարդու իրավունքների տուն Երևանում» կոչված հաստատությունում երեկ կազմակերպել էր Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտումների մասին հրապարակված զեկույցների ներկայացում: Միջոցառման ժամանակ ներկայացվեց երեք զեկույց, որոնցից այժմ կներկայացնենք առաջինը՝ «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում. 2018թ.-ի տարեկան զեկույց»: Ավելորդ չենք համարում տեղեկացնել նաև զեկույցներից մեկ ուրիշի վերնագիրը՝ «Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ պետական պաշտոնյաների կողմից ցուցաբերած ատելության խոսքը 2014-2018 թվականներին»: Միջոցառման ընթացքում միաժամանակ ներկայացվեց «Հայաստանում պետական պաշտոնյաների կողմից դրսևորված ատելության խոսքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ. 2014-2018» վերտառությամբ հրատարակությունը, որը «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության (Սորոսի հիմնադրամ) ֆինանսավորմամբ («գրանտով») «Փինք Արմենիա» ՀԿ-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքն է: Դրան, ինչպես նաև «Փինք Արմենիա» ՀԿ նախագահ Լիլիթ Ավետիսյանի «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» 2018թ. տարեկան զեկույցին առաջիկայում դեռ առանձին ու հանգամանորեն կանդրադառնանք:

Ի դեպ, վաղը հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է, ու մեր այս հրապարակումը, ի գիտություն հայաստանյան այլասերվածների ու նրանց արևմտյան հովանավորների՝ Սորոս պապիկի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու և հենց Եվրոմիության, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի և հենց Եվրոպայի խորհրդի, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ու հենց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի, նվիրում ենք նշված միջազգային օրվան:

 

Արթուր Հովհաննիսյան