«Աշխատիր Հայաստան» ծրագիրը միտված է կրճատելու գործազրկությունը

Այսօր կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը վարում է այսօրվա նիստը, ասաց, որ Հայաստանում մեկնարկել է «Աշխատիր Հայաստան» ծրագիրը։

«Ծրագիրն ուղղված է գործազրկության կրճատմանը․ պաշտոնական տվյալներով Հայաստանում գործազրկության մակարդակը 20 տոկոս է։  Ծրագիրը հենված է 3 հիմնասյուների վրա. առաջինը` մարդկային կապիտալի զարգացումն է, երկրորդը` զբաղվածության խթանումը և երրորդը` ինստիտուցիոնալ բարեփոխումներն են»,– ասաց Ավինյանը` հավելելով, որ այս միջոցառումների համար սահմանվելու են կոնկրետ թիրախներ, ակնկալվող արդյունքներ ու ժամանակացույց։

Ծրագրի իրականացման համար փոխվարչապետը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց սեղմ ժամկետներում մշակել ու ներկայացնել վերոհիշյալ ցուցանիշները։