Փաշինյանի համար ծուղակ է պատրաստվում՝ հանրությանը պառակտելով (տեսանյութ)

Արցախի գործող և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորություն են ներկայացրել դատարան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Եռատոնի նախօրեին երկու նախագահների նման մեկ այլ միջնորդությունը մերժվեց ՀՀ դատախազի կողմից։

Արցախի անվտանգության խորհդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կարծիք է հայտնել, որ պետք է հարգվեր Արցախի Հանրապետության նախագահների դիմումը՝ Եռատոնի միջոցառումներին Ռ․ Քոչարյանի մասնակցության մասին։

Այդ կարծիքին հակադարձեցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Նրանք ասացին, թե այդ կարծիքը վտանգում է հայկական երկու պետությունների անվտանգությունը և վիրավորում հանրային ինքնասիրությունը։

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը դատարանից դուրս ուղեկցվում է նրա բազմաթիվ համախոհների և մի խումբ ընդդիմադիրների բողոքի ակցիաներով։ Որքանո՞վ է այդ իրավիճակը շահեկան Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի միասնականությանն ու անվտանգությանը։

Կան արդյոք միտումներ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն առավել պայթունավտանգ դարձնելու համար և արդյո՞ք դա ձեռնտու է ՀՀ վարչապետին։

Ադրբեջանա-թուրքական տանդեմը պատերազմող Հայաստանում նման լարումներ առաջացնելու ամենաշահագրգիռ կողմն է։

Այս և այլ հարցերի վերաբերյալ LIVEnews.am-ի տաղավարում զրույցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ է։