ՀԱՊԿ Միացյալ շտաբի ներկայացուցիչներն այցելել են ռազմական համալսարան

Ռազմական ուսումնական հաստատություններում կադրերի համատեղ պատրաստման ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ Միացյալ շտաբի աշխատանքային խումբը՝ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի գլխավորությամբ, մայիսի 13-ին այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ լրատվական ծառայուոթյունը։

Ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հյուրերին ներկայացրել է ռազմական ուսումնական հաստատության գիտաուսումնական գործընթացի կազմակերպումը, ուսումնամեթոդական բազան: Քննարկվել են հետագա համագործակցության և ռազմական կրթության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:

ՀԱՊԿ ներկայացուցիչները շրջել են Ռազմական համալսարանում, ծանոթացել կուրսանտների և ունկնդիրների առօրյային: