Ի՞նչն է խնդիրը, ուզում եմ հասկանալ․Մեսչյանը՝ աշխատավարձերի բարձրացման մասին (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը անդրադարձավ վերջին շրջանում քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման շուրջ ծագած աղմուկին։

Մեսչյանի խոսքով՝ մարդկանց աշխատավարձը չի համապատասխանում նրանց կատարած աշխատանքին։

«Դժգոհում են նաև քաղաքապետարանի աշխատանքից։ Գիտեք, կան բազմաթիվ ծրագրեր, որոնց խոչընդոտում է օրենքը»,- ասաց Մեսչյանը և հավելեց, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կա։

Մանրամասները՝ տեսանյութում