Բացի մետրոպոլիտենի նոր կայարանից, ուշադրության կենտրոնում է նաև ճոպանուղու կառուցման ծրագիրը (տեսանյութ)

«Հուսով եմ, որ այս տարվա ընթացքում մինչև հունվար կավարտենք մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները, և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական  աշխատանքները»,- այսօր՝ մայիսի 15-ին, քաղաքապետարանում կազմակերպված ասուլիսին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նա նշեց, որ 3 տարբեր կառուցապատողների հետ են աշխատում: Կառուցապատողները շահագրգռվում են հետևյալ ձևով՝ Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանի կառուցապատողին «Թումոյի» շրջակայքում՝ մետրոպոլիտենի վրա, մեծ մոլ կառուցելու արտոնություն է տրվելու: Մետրոպոլիտենի կապը լինելու է մոլի առաջին հարկից:

Բացի մետրոպոլիտենի նոր կայարանից, քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է նաև ճոպանուղու կառուցման ծրագիրը:

 Մանրամասները՝ տեսանյութում