Նախարար Թորոսյանը նախ թող բարի լինի «Գարդասիլի» վերաբերյալ այս բոլոր գիտական փաստերին պատասխանել, հետո նոր կխոսենք մնացածի մասին

Ի պատասխան ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի ելույթին՝ գարդասիլով չպատվաստվելու վերաբերյալ, Առողջապահության Նախարար Արսեն Թորոսյանն հայտարարել է, թե «Միգուցե՞ ֆեյսբուքյան տարատեսակ խմբերի մոդերատորները պետք է անհանգստանան տարեկան մոտ 120 մահացող կանանց կյանքերի մասին»։ Սա էն դեպքում, երբ էդ նույն «մոդեռատորները» որոնց կոնկրետ ներկայացուցիչները գիտնականներ են, ժամանակին կանխեցին ալյուրի հարստացման խայտառակ ծրագիրը, որն էլի նախարարության «գիտնական մտահոգները» առաջ էին բրթում, քանի-որ ստորագրել էին ու պարտավորություններ ստանձնել գումարների դիմաց…
Իհարկե, էդ «մոդեռատորները», ի տարբերություն նախարարության՝ գարդասիլի գովազդի համար ֆինանսներ չունեն և չեն կարող օգտվել նախարարի խորհրդականի «անձնական տվ հաղորդաշարով» գարդասիլ գովազդելու կամ պետական և հարակից հարթակների լրատվական և քարոզչական աղբյուրներից, ուստի սոցիալական ցանցերը այլընտրանքային միջոց են մնում՝ ինֆորմացիան հանրությանն հասցնելու համար, քանի-որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի տեղեկացված լինելու…
Թորոսյանը նշել է նաև, որ կա Գիտություն և մնացածը…
Շատ ճիշտ է նշել Թորոսյանը, ուրեմն թող բարի լինեն՝ նախ էս բոլոր ԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻՆ պատասխանեն, հետո նոր կխոսենք մնացածի մասին…

Չգիտես ինչի, նախարարության քարոզչական հարթակներում էս մասին որևէ խոսք էդպես էլ չլսեցինք, ու տպավորություն է, թե գարդասիլի համար նախարարությունը փողով գովազդ է միացրել…

Նորից պիտի շեշտեմ, բերված բոլոր հոդվածներում աղբյուրները բացառապես գիտական են։
Նյութի տարածումը խրախուսվում է…

  1. Պացիենտի տեղեկացված լինելու իրավունքըև Գարդասիլ պատվաստուկը
  2. Գարդասիլ. Փրկության օղա՞կ, թե տրոյական ձի (մաս 1)
  3. Գարդասիլ. Փրկության օղա՞կ, թե տրոյական ձի (մաս 2)

#Գարդասիլ

Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/2437455119607232