Խնդրում եմ ուսումնասիրել գործարքի օրինականությունը․ Անահիտ Բախշյանը դիմել է քաղաքապետին

Երևանի քաղաքապետ պարոն Մարության, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ինձ հասած հետևյալ տեղեկությունը։ Երևանի Մայակովսկու անվան դպրոցի տարրականի մասնաշենքը, որտեղ մոտ 200 աշակերտ էր սովորում, 2 տարի առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի ցուցումով հանձնվել է «Գլոբալ բրիջ» կոչվող մասնավոր դպրոցի։ Այս դպրոցում այսօր սովորում է հազիվ 100 աշակերտ, իսկ Մայակովսկու դպրոցի աշակերտների կրթական գործընթացը տուժել է, որովհետև դասասենյակ չունենալու պատճառով կիսվող առարկաները չեն կիսվում կամ դասասենյակներում աշակերտների թիվը գերազանցում է սահմանված կանոնադրական նորմը։ Խնդրում եմ ուսումնասիրել այս գործարքի օրինականությունը, որովհետև այս պարագայում պետական դպրոցի շենքում մասնավոր դպրոց հիմնելը հաստատ պետական դպրոցի պայմանների վատթարացման է բերում, որը չի բխում պետական դպրոցում սովորող երեխաների կրթության շահերից։ Շնորհակալություն համագործակցության համար։

Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյան-ի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/anahit.bakhshyan/posts/2249851158395166