Շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ կմեկնեն սահմանապահ զորամասեր

Մայիսի 17-ին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները կայցելեն զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին:  Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։ Զեկուցվել է, որ ՀՀ ՊՆ-ի և Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս անգամ իրենց որդիներին տեսակցելու ցանկություն են հայտնել շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ: