Ամառը վերջապես մոտենում է, առաջիկայում կգրանցվի առաջին + 30-ը․ եղանակի տեսություն

Մայիսի 11-13-ը հանրապետության առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։ Մայիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում այսօր երեկոյան կլինի 20-22 աստիճան տաքություն, գիշերը՝ 10-12։ Կիրակի օրը՝ մայիսի 12-ին, օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կհասնի 26 աստիճանի, իսկ երկուշաբթի ցերեկը ջերմաստիճանը մեկ նիշով կբարձրանա։

Դեռ ուրբաթ օրն իր ֆեյսբուքյան գրառման մեջ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ մայիսի 15-ից հանրապետության հովտային գոտում, այդ թվում Երևանում կունենանք այս տարվա առաջին +30 աստիճանը։