Սպառողական, կենցաղային գիտակցություն դավանող հասարակություն ձևավորելու լավագույն գործիքը հեռուստասերիալն է

Սպառողական, կենցաղային գիտակցություն դավանող հասարակություն ձևավորելու լավագույն գործիքը հեռուստասերիալն է, որը․

– իսպառ ոչնչացնում է ստեղծագործ ու առհասարակ մտածելու ունակությունը,

– ձևավորում/խորացնում է կենցաղային մտածողությունը,

– դիտողին դարձնում է դատավոր/դատախազ, ով սկսում է վճիռներ կայացնել սերիալի սյուժեի մասով, հետագայում դա պրոյեկտելով սոցիալական կյանքի տարբեր ոլորտների վրա, երբ անձը նստած տանը որոշում է, ո՞վ ինչում է մեղավոր ու ի՞նչ պատիժ պետք է կրի,

– արժեքները կենցաղայնացնում է՝ դարձնելով դրանք պրիմիտիվ, պարզունակ, հեշտ մարսելի, անհատի սոցիալական էությունը հանգեցնելով ֆիզիոլոգիականի,

– վարքի մոդելներ է կրկնօրինակում, դրանով դառնալով զոմբի, կառավարելի օրգանիզմ,

– ըստ քարոզվող արժեքների սեփական արժեքային առաջնահերթություններ է սահմանում, երջանիկ լինելու սեփական բանաձև…

Երբ տարիներ շարունակ ժողովրդի ուղեղը լվանում ես նման նյութով, հետո պետք չի զարմանալ, թե ինչո՞ւ մենք հասարակություն այնուամենայնիվ չունենք, իսկ ժողովուրդն էլ առավելապես կենցաղային գիտակցության դոմինանտներով է առաջնորդվում:

Ален Гевондян-ի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10214332846620639