Փաշինյանի մամուլի ասուլիսը շատ հարցեր առաջացրեց, որոնք պահանջում են կոնկրետ գնահատական և պատասխան
Մի քանի գրառումներով կանդրադառնամ ասուլիսի ընթացքում հնչած վտանգավոր և խիստ հակասական հայտարարություններին, իսկ հետո կտամ ընդհանուր գնահատական Հայաստանի իշխանության մեկ տարվա աշխատանքներին։
Եվ այսպես.
- Հայաստանի նորագույն պատմության ընթացքում Հայաստանի ոչ մի իշխանություն իր կողմնակիցներին չի հանել իր դեմ բողոքի ցույցի դուրս եկած մարդկանց դեմ՝ հասկանալով դրա ծայրաստիճան վտանգավորությունը պետության և պետականության համար։
Հանել են ոստիկաններ, օլիգարխների թիկնազոր, թաղի խուժան, նաև բանակ, բայց իրենց կողմնակիցներին կոչ չեն արել դուրս գալ փողոց և պաշտպանել իրենց իշխանությունը։
Փաշինյանը, պատասխանելով իր դեմ հնարավոր բողոքի ցույցերի մասին, նշեց, որ երկրորդ հեղափոխություն կսկսի՝ փաստացի սպառնալով այդ ցույցերի դեմ փողոց հանել իր կողմնակիցներին։
Պարոն Փաշինյան, հակաիշխանական ցույցեր և հանրահավաքներ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, և կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը խաբում է մարդկանց, ստում ամեն խոսքում, կեղծում ինքն իրեն։
Այնպես որ, սովորեք, դուք ոչ առաջինն եք, ոչ էլ վերջինը և ոչ մի պարագայում նույնիսկ չմտածեք բողոքող ժողովրդի դեմ հանել ձեր կողմնակիցներին։
Դրա պատասխանատվությունը շատ ծանր է լինելու . . .
Artur Ghazinyan-ի ֆեյսբուքյան էջից