Պատահական չէ Փաշինյանի խոսքը՝ ես այդ թևերը կկտրեմ, ըստ երևույթին, ներսում կան խնդիրներ (տեսանյութ)

Փաշինյանը չի՞ հասկանում, որ եթե անգամ քաղաքական ծանր քաշայինները կորցրեցին իրենց հեղինակությունն, ապա ինքը կկորցնի ու կկորցնի

 Հնարավոր չէ լռել, երբ վարչապետն, իբրև ձեռքբերում, ներկայացնում է, թե զինվորներին հիմա կարտոֆիլ է տրվում։ Ըստ LIVEnews.am-ի այսօրվա հյուրի՝ «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանի, երբ քաղաքացիներին հարց ես տալիս, ասում են՝ «Տո ոչ մի բան չի փոխվել, ախպեր ջան, նույնն բանն է, հլը ավելի վատը», և ժողովուրդն, ի վերջո, ասելու է՝ բայց դուք մեզ ուրիշ բան էիք ասում, պարոն Փաշինյան։

Վահան Բաբայանը հիշեցրեց, որ Փաշինյանի առաջին ծրագրում (2018թ․ մայիս) 80-ից ավելի անգամ «երջանկություն» բառն էր կրկնվում, այն երջանկության դեկլարացիա էր։ Իսկ հիմա երջանի՞կ ենք ապրում․․․

«Եթե վաղը Փաշինյանը հանրահավաք հրավիրի, կհասկանա, որ ոչ այն էյֆորիան կա, ոչ այն ծափահարությունները կան»,- ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության առաջնորդը։- Ինքը պետք է վարչական ռեսուրս կիրառի, բայց ինքը կիրառելով վարչական ռեսուրս, կիրառելով ուժային մեթոդներ, նման բաներ եթե անի, ինքն իրեն կհակասի, որովհետև ինքն եկել է իշխանության հենց դրա համար, որ վերացնի այդ ամենը»։

LIVEnews.am-ի հյուրը համոզված է, որ վարչապետն այլևս չունի այն մանդատը, որը ստացել է նախկինում, հետևաբար կառավարելը շարունակելու համար պետք է վստահության հանրաքվե նախաձեռնի։ Այլ խնդիր է, թե վարչապետը կհամարձակվի՞ գնալ դրան․․․

Ըստ մեր հյուրի, եթե Փաշինյանը երկրի, պետության, ազգի մասին մտահոգ գործիչ է, ինչո՞ւ պետք է վստահության հանրաքվե չանցկացնի։

«Որ օրը հանկարծ որևէ մեկիս նկատմամբ, մեր ասած խոսքի նկատմամբ ոտնձգություն եղավ, իմացեք՝ իրենց իշխանությունը 24 ժամում կվերանա, իրենք դա շատ լավ գիտեն»,- ասաց Վահան Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում