Սամվել Բաբայանը խեղաթյուրում է պատմությունը. Արկադի Տեր-Թադևոսյան

«Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ իմ մասին արված հայտարարությունը, թե իբր առանց տեղեկացնելու՝ ես հեռացել եմ պատերազմի դաշտից: Նման բան լինել չէր կարող, այն իրականությանը չի համապատասխանում, ավելին՝ խեղաթյուրում է պատմությունը»,- այսօր «Արցախպրես»ի թղթակցի հետ զրույցում ասել է մայիսյան եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտում գտնվող Շուշիի ազատագրման ռազմական գործողության հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Անդրադառնալով Շուշիի ազատագրմանը՝ լեգենդար հրամանատարը նշել է, որ ուժերը միավորված էին և արվեց այն, ինչ պահանջում էր ռազմական գիտությունը, սակայն ամենակարևորը բարոյական ոգին էր, որը պետք էր այդ պահին: