Արդարադատության նախարարությունն ընդունել է Օրբելյանի մասին փաստարկների մի մասը․ Փաշինյանը կազատի՞ Նազենի Ղարիբյանին (տեսանյութ)

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի նշանակումն այդ նույն հաստատության տնօրենի պաշտոնում, ըստ արդարադատության նախարարության եզրակացության, եղել է ապօրինի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կոնստանտին Օրբելյանի համախոհները, գործընկերները փաստարկներ են ներկայացրել այն մասին, որ Օրբելյանն իր ղեկավարման տարիներին գործել է օրենքի շրջանականերում, մինչդեռ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը նրան մեղադրում էր տարբեր չարաշահումների մեջ։ Վարչապետն առաջարկել էր Օրբելյանի աշխատակիցներին փաստարկներ ներկայացնել, որ Նազենի Ղարիբյանը սխալվում է, և խոստացել էր հեռացնել նրան աշխատանքից, եթե դրանք ճիշտ լինեն։ Լրագրողը հետաքրքրվեց․ ուժի մե՞ջ է վարչապետի խոստումը։

Վարչապետն ասաց, որ արդարադատության նախարարությունը փաստարկների մի մասն ընդունել է, մյուս մասը չի ընդունել, այնուհանդերձ խոստացավ, որ եթե դրանք հիմնավորված լինեն, համապատասխան պաշտոնյաները կպատժվեն։

Մանրամասները՝ տեսանյութում