ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում տեղադրվել է «Միասնություն» հուշակոթողը

Մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Միասնություն» հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Հուշակոթողն օծել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Արարողության ընթացքում քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը նշել է, որ հուշակոթողի երկու սուր-խաչերը, որոնք պատրաստ են ցանկացած պահի պաշտպանել հայրենիքը, խորհրդանշում են հայկական երկու պետությունները` Հայաստանն ու Արցախը։ Հուշակոթողում նուռը ժողովուրդն է, որն իր աշխատանքով կերտում է հզոր պետություն։