Գյուլնազ տատի հեքիաթներն ու Փաշինյանի ձախողված կառավարումը
Այսօր հերթական անգամ ականատես կլինենք Գյուլնազ տատի հեքիաթներին կամ Նիկոլի սուտ հեղափոխական ձեռքբերումներին, իսկ իրականությունը այլ է:
- Նիկոլի կառավարման առաջին տարում Հայաստանի բնակչության թիվը նվազել է շուրջ 8000 հոգով:
- Նիկոլի խոստացած ներգաղթի փոխարեն 1 տարի անց ունենք արտագաղթ:
- Տնտեսական ակտիվությունը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4 կետով:
- Ներդրումները նվազել են:
- Պաշտոնական տեղեկատվության
համաձայն 2019-ի առաջին եռամսյակում տնտեսական ցուցանիշների հետընթաց է արձանագրվել:
- Արտահանումը կտրուկ նվազել է:
- Նվազել է նաև առևտրաշրջանառությունը:
- Տնտեսագետները պնդում են, որ 21.000 աշխատատեղ փակվել է:
- Բյուջեի եկամուտները խոստացված 800 միլիոն դոլարով չեն ավելացել:
- Կոռուպցիա կա:
- Թանկացան առաջին անհրաժեշտության ապրանքները:
- Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները մնացին միայն հուշերում:
- Աղքատությունը մնաց մարդկանց ուղեղներում:
- Փաշինյանն Ալիևին համարեց կիրթ և նորմալ մարդ:
- Հայրենիքի համար դեռ որևէ ծառայություն չիրականացրած քայլող չինովնիկները միլիոնավոր դրամների պարգևավճար ստացան:
- Տատիկ-պապիկների թոշակների հաշվին Փաշինյանը 124 միլիոնանոց խորոված համտեսեց:
Շարքը երկար է:
Այս ամենին գումարեք ԱԺ-ից տրանսգենդերի քարոզը, քաղաքական ձերբակալությունները, անմեղության կանխավարկածի կոպիտ ոտնահարումը, սիրո և հանդուրժողականության քողի տակ հասարակության՝ սև ու սպիտակի բաժանումը, Ազգային ժողովի աշխատանքներին ակնհայտ ապօրինի միջամտությունը, ինչպես նաև օտարերկրյա գործակալների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունն ու Արցախյան հարցում իրար հակասող քայլերի իրականացումը և կստանանք կատարյալ ձախողում և խոստումների չկատարում:
Հ.Գ.
Այսքանից հետո ասուլիս ես հրավիրել, որ ի՞նչ անես:
Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=428119081322526&id=333386077462494