Ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ, սուպերվարչապետությունը ՀՀ-ում վերացված է (տեսանյութ)

«Մենք պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ, արդյո՞ք դրա հակառակը նշանակում է երկիր, որտեղ չկա ուղղահայաց,- մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է ժամանակին սուպերվարչապետության համակարգը քննադատած ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն այսօր շարունակում այդ նույն համակարգով կառավարել, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։- Սուպերվարչապետական համակարգը այն է, որ ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու չներկրես, բանանի գործը քեզ, շաքարավազինը՝ քեզ, այստեղ պետք ա գյուղապետ ընտրվի այսինչը, էստեղ չընտրվի այսինչը, դատավորները թող իրենց դատավճիռներն ինձ հետ համաձայնեցնեն, սուպերվարչապետական համակարգը դա է։ Սուպերվարչապետական համակարգը որ ես քննադատել եմ, առաջինը դա եմ նկատի ունեցել»։

Մանրամասները՝ տեսանյութում