Մատաղիսի ուղղությամբ ճանապարհաշինական կարևոր ծրագիր է սկսվել

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մատաղիսի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մասին։ Օգտատերը գրել է․

«Արցախի ռազմավարական ուղղություններից՝ Մատաղիսի ուղղությամբ, ճանապարհաշինական կարևոր ծրագիր ենք սկսել։

Մեկնարկել է Մատաղիս գյուղի, ինչպես նաև՝ համայնքից դեպի Մարտակերտ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլը»։