Աշխատանքները թերի կատարելու պատճառով «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն չի վճարվել

Մայիսի 6-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, որ Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները կատարվում են ջրափոսերի պայմաններում:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Ապրիլի 1-ից սկսած՝ «Նաիրի ՃՇՇ» բաց բաժնետիրական ընկերությունն աշխատանքները կատարում է մեծ թերություններով և ոչ ժամանակին:

Ապրիլ ամսվա ընթացիկ պահպանման գումարը նախարարության կողմից կազմակերպությանը չի վճարվել և քննարկվում է կապալառուի հետ պայմանագրի լուծման հարցը: