ՀՀԿ-ն բոլոր միջազգային հարթակներում ցույց են տվել Ադրբեջանի տեղը

Նորելուկ լրագրողաքաղաքական վերլուծաբանների մի խումբ կա, որ ամեն կերպ չի ուզում կամ չի կարողանում հասկանալ շատ պարզ մի քանի բան։

Մենք Հանրապետականի օրոք ապրիլյան պատերազմ ենք հաղթել։ Բանակցային դիրքերում հրաժարվել ենք հող տալ՝ ինչպես Լուկաշենկոն ասաց, ու համանախագահները ստիպում էին Ադրբեջանին ճանաչել Արցախը՝ ինչպես վերջերս նշվեց։

ՀՀԿ-ն Ալևին չէր և չի համարում կիրթ ու նորմալ մարդ։

ՀՀԿ-ականները բոլոր միջազգային հարթակներում Ռուսաստանի պետդումայից մինչև ԵԽԽՎ ու ԱՊՀ հարթակներ ցույց են տվել Ադրբեջանի տեղը և, այո, ժողովրդին կեղծ խաղաղասիրություն չեն քարոզել՝ ինչպես այսօրվա իշխանությունը։

Հերիք է գրեք ՝ ՀՀԿ-ի ժամանակ այսպես էր, այնպես էր…

Մեր ժամանակ Սանկտ Պետերբուրգ ու Վիեննա է եղել, դե պահեիք։

Մեր ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ենք ունեցել, դե պահեիք, և այսպես շարունակ…

Հ.Գ․ 800 հեկտարից խոսելուց առաջ հիշեք շուրջ 800 000 հեկտարը, որ ազատագրվել ա։ Հաստատ այդ ազատագրման հրամանատարը Նիկոլը չէր:

ՀՀԿ անդամ Gegham Petrosyan-ի ֆեյսբուքյան էջից

Նորելուկ լրագրողաքաղաքական վերլուծաբանների մի խումբ կա, որ ամեն կերպ չի ուզում կամ չի կարողանում հասկանալ շատ պարզ մի…

Опубликовано Gegham Petrosyan Воскресенье, 5 мая 2019 г.