Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Գրիգորյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Այս մասին տեղեկացրել  է կառավարության e-gov.am պաշտոնական կայքը:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Գրիգորյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: