Հերթական անգամ խրախուսում են անօրինությունը

Լավ ա, էլի․ ով փողոց ա փակում ու զոռբություն անում, տուգանքները ներվում են։ Կոնկրետ ես մարտ ամսին «կարմիր գծերի» համար 10 հազար դրամ տուգանք եմ մուծել։ Կարայի, աշխարհաբարով ասած, կապիկություն անեի՝ «կարմիր գծերը մթանը համարյա չեն էրևում», «15 րոպե նկարահանում ցույց տվեք» ու էլի տենց լիքը բաներ, բայց մուծել եմ, որովհետև կանգնել եմ ու մոռացել եմ վճարում անել:

Հիմա հերթական անգամ, ըստ էության, էլի խրախուսում են անօրինությունը ու ցույց են տալիս, որ, ներողություն եմ խնդրում, թքած ունեն օրինապահ քաղաքացու վրա։ Սենց վախտ հին էրևանցիները ասում էին՝ «Աստված աղբաթը խեր անի»․ շարունակեք, տենանք վերջը ո՞ւր ենք հասնելու՝ երևի նրան, որ ափ-աշքարա քշեն մայթին կանգնած մարդկանց վրա։

 

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Vardan Voskanyan-ի ֆեյսբուքյան էջից

Լավ ա, էլի․ ով փողոց ա փակում ու զոռբություն անում, տուգանքները ներվում են։ Կոնկրետ ես մարտ ամսին «կարմիր գծերի» համար…

Опубликовано Vardan Voskanyan Пятница, 3 мая 2019 г.