Հայ սակրավորները Սիրիայում ականազերծել են 25 հազար 290 քմ տարածք

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 2-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 25 հազար 290 քմ տարածք են ականազերծել: Հայտնաբերվել են հակահետևակային ականներ (ՊՄՆ-2՝ 11 հատ, ՄՕՆ-50՝ 2 հատ), հակատրանսպորտային ականներ (ՏՄ- 62՝ 9 հատ, SB – 80՝ 1 հատ), ձեռքի նռնակ (Ֆ-1՝ 3 հատ), կասետային ենթառազմամթերք՝ 1 հատ, ինքնաշեն՝ 2 հատ: Մարդասիրական խմբի բժիշկները թերապևտիկ և վիրաբուժական բնույթի բուժօգնություն են ցուցաբերել հարյուրավոր քաղաքացիների: Իրականացվել են նաև կլինիկական, կենսաքիմիական և լաբորատոր հետազոտություններ: Հայ մասնագետները շարունակում են հումանիտար առաքելությունը:

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի…

Опубликовано Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ Пятница, 3 мая 2019 г.