Համաձայնություն է ձեռք բերվել անհրաժեշտ պայմաններ ստեղծել փորձի փոխանակման համար

ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում գտնվելով Հայաստանում, այցելել է Պետական եկամուտների կոմիտե: ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր: Ռ. Դավիդովը ծանոթացել է ՏՏ ոլորտի առաջավոր փորձին և ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակում առաջարկվող ծառայություններին: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանում միջազգային փոստային և էքսպրես-առաքումների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության փորձին և այլն: Արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել համատեղ աշխատանքները վերոնշյալ ոլորտներում և անհրաժեշտ պայմաններ ստեղծել փորձի փոխանակման համար: