#sutNikol նախաձեռնությունը և Փաշինյանի իշխանության ոդիսականը (տեսանյութ)

Ապրիլի 1-ը որպես կատակի, ծիծաղի և սուտ խոսելու օրը #sutNikol  նախաձեռնությունը որոշեց հայտարարել որպես ՀՀ վարչապետի ստերի, տրված խոստումների չկատարման մասին բարձրաձայնման գործընթացի սկիզբ։

Նախաձեռնության հիմնադիրների կողմից հայտարարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված ամենամեծ սուտը արվեստի միջոցով ներկայացնելու մրցույթ, որի հաղթողները մրցույթի ամփոփման արդյունքում պետք է ստանային դրամական պարգևներ։

Ապրիլի 26-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ  որոշվեցին երեք հաղթողները, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռակա  հանձնվեց հատուկ մրցանակ։

Ինչո՞ւ են Հայաստանի Հանրապետության ղեկավարները՝ ի դեմս ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների, կատարում հայտարարություններ, տալիս խոստումներ, գնահատում իրողություններ, որոնց հիմքում ընկած են ոչ ճիշտ տեղեկատվություն, որն էլ իր մեջ կրում է ակնհայտ սուտ և ապատեղեկատվություն։

Երկրի կառավարման ոլորտում, քաղաքական դաշտում ստի և կեղծիքի գերակայությունը դարձել է իշխանությունների գործելաոճի անբաժան մաս։

Այդ իրողությունների մասին LIVEnews.am-ի հարցազրույցը #sutNikol նախաձեռնության համակարգողներից Արթուր Դանիելյանի հետ։