Մեր երկրում յուրաքանչյուր մարդ թող զբաղվի իր գործով, աշխատանքը փնտրի մարդուն և ոչ հակառակը

Սիրելի բարեկամ,

Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրը, ժամանակի ընթացքում մեզ համար վերածվել է սիմվոլիկ մի բանի, քանի որ աշխատանքը մարդու մտքի, ոգու և ձեռքի ստեղծագործությունից վերածվել է մեծ շուկայի, որտեղ գնվում ու վաճառվում է ամեն ինչ՝ սկսած տարիքից, սեռից, տեսքից ու ստաժից։

Աշխատանքն ամենամեծ և ամենացանկալի մղումն է, որին ձգտում է յուրաքանչյուր ոք։ Բայց ցավոք, ոչ բոլորին է հաջողվում բավականություն ստանալ և ապրել իր աշխատանքով։

Հաճախ մենք աշխատանքի որակը չափում ենք աշխատավարձով, և դա է արդյունքի բացակայության հիմնական պատճառը։ Ցավալի է, բայց առ այսօր էլ մարդկանց մեծ մասը իր աշխատանքը համարում է ճարահատյալ զբաղմունք կամ ժամանակավոր մի բան։ Շատ քիչ մարդ եմ հանդիպել, ով սիրահարված լինի իր աշխատանքին և ամբողջությամբ ապրի դրանով։

Հաճախ ասում են մեծ աշխատավարձ տվեք մարդուն, և նա կաշխատի ավելի լավ։ Այո, եթե մարդը գտնվում է իր ճիշտ տեղում և զբաղվում է իր նախընտրած զբաղմունքով, որի համար ունի բավարար պրոֆեսիոնալիզմ։

Կոռուպցիոները և դիլետանտը իրենց «աշխատանքով» միևնույն վնասն են բերում պետական ու հանրային կյանքին։ Համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո դիլետանտների դեմ պայքարն ավելի պահանջված ու կատաղի է լինելու։

Հետևաբար օրվա խորհրդին համապատասխան երկու մաղթանք ունեմ՝

1-ին, որ մեր երկրում յուրաքանչյուր մարդ զբաղվի իր գործով,

2-րդ, որ աշխատանքը փնտրի մարդուն և ոչ հակառակը։

Շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին։

Artak Zakaryan-ի ֆեյսբուքյան էջից

Սիրելի բարեկամ,Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրը, ժամանակի ընթացքում մեզ համար վերածվել է սիմվոլիկ մի բանի, քանի…

Опубликовано Artak Zakaryan Среда, 1 мая 2019 г.