«Սպայկայի» չարաշահումների բացահայտումը ինձ համար սենսացիա չէ․Դավիթ Անանյան (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից լրագրողները հետաքրքրվել են նախկին իշխանությունների ժամանակ որոշ ընկերությունների կատարած չարաշահումների մասին։ Ի պատասխան ՊԵԿ նախագահն ասել է․

«Ինչի՞ եք ուզում, որ հարկային վարչարարը քաղաքական հայտարարություններ անի։ Ես ո՛չ դրա ցանկությունը, ո՛չ էլ իրավասությունը չունեմ»։

Անանյանը շեշտել է, որ «Սպայկայի» չարաշահումների վերաբերյալ եղած թվային տվյալները դեռևս կփոփոխվեն, և մեծ է հավանականությունը, որ այդ թիվը կաճի։

Մանրամասները՝ տեսանյութում