ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը:

ԱՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, նախագահ Սահակյանը պահանջված է համարել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հետ համագործակցությունը՝ բարձր գնահատելով կազմակերպության գործունեությունը հայրենիքում և սփյուռքում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: