Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել Բուենոս Այրեսի պետական համալսարանում

Ապրիլի 29-ին Բուենոս Այրեսի պետական համալսարանում կայացած «Հայոց ցեղասպանություն և Շոա (Հոլոքոստ). ընդհանրություններ» գիտաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը` «Արցախի միջազգային ճանաչումը որպես նոր ցեղասպանության կանխարգելման միջոց» թեմայով: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։

ԱԳՆ ղեկավարը խոսել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության, խաղաղ կարգավորման շուրջ Արցախի իշխանությունների դիրքորոշման և Հարավային Կովկասում անվտանգության արդյունավետ ճարտարապետության կառուցման մասին:

Այնուհետև Մասիս Մայիլյանը պատասխանել է գիտաժողովի մասնակիցների հարցերին: